Զբոսանավի բռնագրավումը չեղարկելու հայտը մերժվել է

318

Ֆիջիի Հանրապետության գերագույն դատարանը մերժել է  Amadea զբոսանավի բռնագրավումը չեղարկելու վերաբերյալ հայտը, որը, ենթադրաբար, պատկանում է ռուսաստանցի սենատոր Սուլեյման Կերիմովին։ Ինչպես ուրբաթ օրը հաղորդել է Ֆիջիի FBC լրատվական կայքը, զբոսանավը կբռնագրավվի և կուղարկվի ԱՄՆ մոտ ժամանակներս։

Ըստ լրատվական կայքի՝ միջնորդությամբ դատարան է դիմել Millemarin Investmen ընկերության փաստաբանը, որը վիճարկել է այն փաստը, թե Amadea-ն պատկանում է Կերիմովին, և խնդրել է այդ հիմքով կասեցնել զբոսանավի բռնագրավումը 30 օրով, որի ընթացքում ամերիկյան իշխանությունների կողմից տրված բռնագրավման թույլտվությունը կարող է բողոքարկվել բարձրագույն դատական ատյաններում։

Ֆիջիի իշխանությունները զբոսանավը կալանել են ապրիլի 14-ին, երբ այն մտել է պետության բացառիկ տնտեսական գոտի՝ առանց իշխանությունների համապատասխան թույլտվության։

Տեղի իրավապահները սկսել են պարզել, թե ով է զբոսանավի սեփականատերը, և հայտարարել են, որ նախնական տվյալներով՝ այն պատկանում է ռուսաստանցի Սուլեյման Կերիմովին, որի նկատմամբ մի շարք երկրներ պատժամիջոցներ են սահմանել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀարցաքննության են կանչել ռուսաստանցի պաշտոնյաների
Հաջորդ հոդվածըԿոշտ արձագանք ՄԱԿ-ի կանոնադրությունը հարգելու կոչին