‘Ֆիրդուսի շուկայի աշխատողները սպասում են կառավարության ներկայացուցիչներին’

6095

Երևանի Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի առեւտրականները առավոտվանից սպասում են կառավարության ներկայացուցիչներին, տեղեկացնում է Ա1+-ը: Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները  փորձում են ապամոնտաժել Ֆիրդուսի շուկան: Հարակից տների բնակիչները փորձում են խոչընդոտել:
Tert.am-ի փոխանցմամբ, Ֆիրդուսի շուկայի աշխատակիցները Երևանի քաղաքապետարանից խնդրում են մինչև դեկտեմբեր հետաձգել ապամոնտաժումը, աշխատանքային գործունեություն ծավալելու համարվերցրած վարկերը վճարելու ժամանակ ունենալու համար:
Շուկայի տարածքում ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։

Օմբուդսմենի գրասենյակից հայտնում են, որ համապատասխան պարզաբանումների պահանջով գրություն է հասցեագրվել Երևանի քաղաքապետարան։

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրվել է Ջոն Հանսթմանը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դատարանը չեղարկել է Մադոննայի անձնական իրերի աճուրդը’