‘Ֆիրպոն ներողություն է խնդրել Մեսսիից’

329

«Բետիս»-ի պաշտպան Ժունիոր Ֆիրպոն ներղություն է խնդրել «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսիից:

2012 թվականին ֆուտբոլիստը սոցկայքերում գրառում էր կատարել Մեսսիին անվնաելով «անառակի որդի»:

«Ես հեշտությամբ կարող եմ բացատրել, թե ինչու է այդպես ստացվել: Իմ լավագույն ընկերս Մեսսիի երկրպագու է և այդ պատճառով ես նման բան էի գրել: Դրանք երեխայական պատմություններ էին: Չէի կարող մտածել, որ այդ ամենը կարող է հիմա հայտնվել իմ կյանքում կամ կարիերայում:

Իհարկե, Մեսսին լավագույնն է աշխարհում: Երբ խոսում են «Ոսկե գնդակ»-ի մասին և ես միշտ ասում եմ, որ դա պետք է Լեոն ստանա»,- Ֆիրպոյի խոսքերն է մեջբերում AS-ը:

Նախորդ հոդվածը‘Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում’
Հաջորդ հոդվածը‘AS. ԿՈՆՄԵԲՈԼ-ը կարող է 2 տարով որակազրկել Մեսսիին’