ՖԻՖԱ․ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եռյակը

481

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2021թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների եզրափակիչ եռյակը․ Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա», Լեհաստան), Լիոնել Մեսի (ՊՍԺ, Արգենտինա), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս)։

Ավելի վաղ հայտնի էին դարձել նաեւ լավագույն մարզիչի եւ դարպասապահի մրցանակների հավակնորդները։

Լավագույն մարզիչի կոչման հավակնորդներն են գերմանացի Թոմաս Տուխելը («Չելսի»), կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») եւ իտալացի Ռոբերտո Մանչինին (Իտալիայի հավաքական)։

Լավագույն դարպասապահի թեկնածուների եռյակում են իտալացի Ջանլուիջի Դոնարուման (ՊՍԺ), սենեգալցի Էդուարդ Մենդի («Չելսի») եւ գերմանացի Մանուել Նոյերը («Բավարիա»)։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 17-ին։

Նախորդ հոդվածըՊեկին-2022․ Ռաֆայել Հարությունյանի սան Նեյթան Չենը աշխարհի ռեկորդով հաղթեց կարճ ծրագրում
Հաջորդ հոդվածըԿոուտինյոն «Բարսելոնայից» տեղափոխվեց «Աստոն Վիլա»