‘ՖԻՖԱ-ի գործով հետաքննությունը շարունակվում է’

805

Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի օգնական Դիեգո Ռոդրիգեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կանգ չի առնի՝ ՖԻՖԱ-ում կոռուպցիայի բացահայտման գործում:

«Ձերբակալված 16 պաշտոնյաները միայն մեկ քայլ առաջ է՝ ֆուտբոլը կոռուպցիայից ազատագրելու մեր պայքարում: Որոշ պաշտոնյաների ագահությունը կորցրել է չափը: Սակայն օրենքի առջև բոլորը հավասար են:

Շատերի համար ֆուտբոլը ոչ թե մարզաձև է, այլ հարստանալու միջոց: Սա խաղ է, ոչ թե առևտուր: Այնպես որ, խոստանում ենք արմատախիլ անել այդ արատավոր երևույթը ֆուտբոլից»,- BBC-ն մեջբերում է Ռոդրիգեսի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Մասկերանոն դատապարտվել է և տուգանվել 816 հազար եվրոյով’
Հաջորդ հոդվածը‘Ալվեշ. «Իսկոն ինձ այնքան է դուր գալիս, որ կարող եմ նրան ներել ինչ պատահի»’