ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի նախագահները կայցելեն Հայաստան, կլինեն Ծովագյուղում

300

ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանին Ինֆանտինոն և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կայցելեն Հայաստան, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Նրանք կմասնակցեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակի հետ կապված հունիսի 15-ին և 16-ին նախատեսված միջոցառումներին:

Ծովագյուղի 20×40 փոքր խաղադաշտում տեղի կունենա ցուցադրական հանդիպում, որին կմասնակցեն Ֆերնանդո Իերոն, Դևիդ Ջեյմսը, Կախա Քալաձեն, Լևան Կոբիաշվիլին, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, Յուրի Ջորկաեֆը, Էդգար Մանուչարյանը, Ռազմիկ Գրիգորյանը և այլ հայտնի ֆուտբոլիստներ: Հանդիպմանը կմասնակցեն նաև Ինֆանտինոն և Չեֆերինը

Նախորդ հոդվածըԽոակին Կապառոս․ Գիտակցում ենք, որ Շոտլանդիայի հավաքականը շատ հզոր մրցակից է
Հաջորդ հոդվածըԿոշտա․ Ուկրաինային շատ ավելի պետք է օգնություն, քան ԵՄ թեկնածուի կարգավիճակ