‘ ՖԻՖԱ-ի Էթիկայի կոմիտեի մամուլի քարտուղար. Պլատինին կստանա ավելի խիստ պատիժ’

1308

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) մամուլի քարտուղար Անդրեաս Բանտելը հայտարարել է, որ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին շուտով կստանա ավելի խիստ պատիժ: Լոզանի Մարզական վճռաբեկ դատարանը չէր բավարարել Պլատինիի բողոքը եւ ուժի մեջ էր թողել ֆուտբոլից 90 օրով հեռացնելու պատիժը:

«Հստակ է, որ Պլատինի կորակազրկվի եւ մի քանի տարի չի կարողանա զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ: Մեր ճշմարտացիությունը հաստատեց Վճռաբեկ դատարանը: Ինչ վերաբերում է Բլատերին, ապա նրա համար տարբերություն չկա որակազրկման ժամկետը»,- Բանտելի խոսքը մեջբերում է L’Equipe -ը:

Պլատինին եւ նրա փաստաբանները քննադատել են Բանտելին հայտարարության համար:

«Բանտելի հայտարարությունը անմեղության կանխավարկածի ակնհայտ խախտում է: Ըստ ամենայնի, Էթիկայի կոմիտեն որոշումն ընդունել է Պլատինիի փաստարկները դեռ չլսած, ինչը ամոթալի պրակտիկա է»,- ասվում է Պլատինիի եւ նրա փաստաբանների պաշտոնական հաղորդագրությունում:

Պլատինին Էթիկայի կոմիտեում պետք է հանդես գա դեկտեմբերի 18-ին:

Հիշեցնենք, որ Պլատինին մեղադրվում է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերից կաշառք ստանալու մեջ:

Նախորդ հոդվածը‘Բրանիսլավ Իվանովիչ. «Գիտեմ, որ լավ չմեկնարկեցինք մրցաշրջանը, բայց հիմա ամեն ինչ փոխվել է»’
Հաջորդ հոդվածը‘Բարտոմեու. ««Բարսելոնան» ցանկանում է աշխարհում դառնալ առաջինը՝ 1 մլրդ եվրո շրջանառությամբ»»’