‘ՖԻՖԱ-ի հայտարարությունը Փարիզի ահաբեկչությունների վերաբերյալ’

1112

ՖԻՖԱ-ի գործող նախագահ Իսսայ Այատուն հեռագիր է ուղարկել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունների վերաբերյալ իր ցավակցությունը հայտնելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքից:

«Շատ հուզված եմ Ձեզ գրում: Ես ցնցվեցի, երբ իմացա, որ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում տեղի ունեցած Ֆրանսիա – Գերմանիա հանդիպմանը հարակից տեղի են ունեցել նման ահաբեկչական գործողություններ:

Ես ուզում եմ հաղորդել միջազգային ֆուտբոլային հանրության աջակցությունն ինչպես Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային, այնպես էլ ահաբեկչության հետևանքով բոլոր զոհվածների ու տուժածների ընտանիքներին: Զոհվածների հարազատներին հայտնում եմ իմ խորին ցավակցությունը»,- մասնավորապես է գրված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Փարիզում նախօրեին սարսափելի իրադարձություններ են տեղի ունեցել: «Պարկ դե Ֆրանս» մարզադաշտի հարևանությամբ պայթյուն է գրանցվել: Այդ պահին ընթացել է Ֆրանսիա – Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին նաև ներկա է եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով տարհանվել և ուղղաթիռով դուրս է բերվել մարզադաշտից: Փարիզի տարբեր հատվածներում գրանցված պայթյունների ու կրակոցների հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 130 մարդ: Վիրավորների թիվը հասնում է 180-ի: Ֆրանսիայում հայտարարվել են արտակարգ դրություն, եռօրյա սուգ:

Նախորդ հոդվածը‘Ռոման Աբրամովիչը 210 մլն եվրո կհատկացնի տրանսֆերների համար’
Հաջորդ հոդվածը‘Կայացել է ATP Ամփոփիչ մրցաշարի վիճակահանությունը’