‘ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուների թիվը կրճատվել է’

1351

Հարավաֆրիկացի Տոկիո Սեկսվալեն հանել է թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունից՝ չստանալով Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի աջակցությունը, հաղորդում էcafonline-ը:

Կազմակերպության գործադիր կոմիտեն որոշել էր պաշտպանել Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆայի թեկնածությունը:

Ավելի ուշ Սեկսվալեն հայտարարել է, որ ցավում է Աֆրիկայի աջակցությունը չստանալու համար: Կոնֆեդերացիան խնդրել է նրան հանել թեկնածությունը, սակայն հարավաֆրիկացին պաշտոնապես դեռ ընտրարշավի մեջ է:

Հիշեցնենք, որ եվրոպական երկրների ֆուտբոլային ֆեդերացիաները կաջակցեն ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոյին: 

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունը տեղի կունենա փետրվարի 26-ին Ցյուրիխում: Թեկնածուներն են նաեւ Հորդանանի արքայազն, ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ալի Ալ Հուսեյնը եւ ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանը:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Ջեյմի Վարդին երկարաձգել է «Լեսթերի» հետ պայմանագիրը’
Հաջորդ հոդվածը‘Ինչո՞ւ հաղթեց «Լեսթեր»-ը «Սիթի»-ին՝ ըստ Կլաուդիո Ռանիերիի’