‘ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Վալկեն 12 տարով հեռացվել է ֆուտբոլից’

1192

ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն 12 տարով հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից:

Ինչպես հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, նման որոշում է ընդունել ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի արբիտրաժային պալատը:

2015 թվականի սեպտեմբերևին Վալկեն, ով ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2007 թվականից, ժամանակավորապես հեռացվել էր ֆուտբոլային գործունեությունից 90 օրով: ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի արբիտրաժային պալատը հունվարի 6-ին երկարաձգել էր նրա որակազրկման ժամկետը ևս 45 օրով, իսկ հունվարի 9-ին ՖԻՖԱ-ն քննելով Վալկեի գործը` նրան հեռացրել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

ԶԼՄ-ների տեղեկություններով, Վալկեն մեղադրվում է ՀԱՀ-ի կողմից Աշխարհի առաջնությունն անցկացնելու հետ կապված կոռուպցիոն գործընթացներին մասնակցելու մեջ: Նաև Վալկեն կասկածվում է Բրազիլիայի ԱԱ-2014-ի խաղերի տոմսերի վերավաճառման արդյունքում 2 մլն եվրո աշխատելու մեջ:

Նախորդ հոդվածը‘Մեսսիի նոր հնարքը իրարանցում է առաջացրել համացանցում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վագներ Գդիկյանը կմիանա Հայաստանի հավաքականին’