‘ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակ. Մեր հավաքականը առաջադիմել է 23 հորիզոնականով’

1125

Հուլիսի 4-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է այս ամսվա վարկանշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է 23 հորիզոնականով և 534 միավորով զբաղեցնում է 66-րդ տեղը:

2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիան 6-րդ հորիզոնականում է, Չեխիան 26-րդն է, Դանիան` է 27-րդ, Բուլղարիան 52-րդ տեղում է, իսկ Մալթան 133- րդն է:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1532 միավորով: Երկրորդ տեղում է Գերմանիան 1273 միավորով, եռյակը եզրափակում է Կոլումբիայի ընտրանին 1206 միավորով:

Ահա աղյուսակի թոփ 10 հավաքականները.

1 Իսպանիա

2 Գերմանիա

3 Կոլումբիա

4 Արգենտինա

5 Հոլանդիա

6 Իտալիա

7 Պորտուգալիա

8 Խորվաթիա

9 Բրազիլիա

10 Բելգիա

Նախորդ հոդվածը‘Սպարտակը հաղթում է Շախտյորին. Յուրա Մովսիսյանը գոլի հեղինակ’
Հաջորդ հոդվածը‘«Շախտյորի» գլխավոր տնօրեն. միակ ստացված առաջարկը՝ «Բորուսիայի» 30 միլիոն դոլարի առաջարկն է’