‘ՖԻՖԱ. Հայտնի է տարվա խորհրդանշական հավաքականի կազմը’

950

«Ոսկե գնդակ-2015» մրցանակաբաշխության ժամանակ հայտարարվել է, թե ովքեր են ընդգրկվել տարվա խորհրդանշական հավաքականում: Տարվա լավագույն ֆուտբոլիստները ներկայացնում են «Բարսելոնան», «Ռեալը», «Յուվենտուսը», «Բավարիան» և «Պարի Սեն Ժերմենը»:

2015 թվականի խորհրդանշական հավաքականը

Դարպասապահ՝ Մանուել Նոյեր («Բավարիա»):

Պաշտպաններ՝ Մարսելո («Ռեալ»), Տյագո Սիլվա («Պարի Սեն Ժերմեն»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Դանի Ալվես («Բարսելոնա»):

Կիսապաշտպաններ՝ Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Պոլ Պոգբա («Յուվենտուս»):

Հարձակվողներ՝ Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Նեյմար («Բարսելոնա»):

Նշենք, որ ՖԻՖԱ-ն և Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (FIFPro) նախօրոք հրապարակել էին 55 թեկնածուների անունները: Ընտրությունը կատարվել է ստորև ներկայացված ֆուտբոլիստների միջև:

Դարպասապահներ (5)` Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենտուս»), Իկեր Կասիլյաս («Պորտու»), Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Կեյլոր Նավաս («Ռեալ»), Մանուել Նոյեր («Բավարիա»):

Պաշտպաններ (20)` Դավիդ Ալաբա («Բավարիա»), Խորդի Ալբա («Բարսելոնա»), Դանի Ալվես («Բարսելոնա»), Ժերոմ Բոատենգ («Բավարիա»), Դանիել Կարվախալ («Ռեալ»), Ջորջիո Կյելինի («Յուվենտուս»), Դավիդ Լուիս («ՊՍԺ»), Դիեգո Գոդին («Ատլետիկո»), Մատս Հյումմելս («Բորուսսիա»), Բրանիսլավ Իվանովիչ («Չելսի»), Վենսան Կոմպանի («Մանչեսթեր Սիթի»), Ֆիլիպ Լամ («Բավարիա»), Մարսելո («Ռեալ»), Խավյեր Մասկերանո («Բարսելոնա»), Խերարդ Պիկե («Բարսելոնա»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Ջոն Թերրի («Չելսի»), Տյագո Սիլվա («ՊՍԺ»), Պեպե («Ռեալ»), Ռաֆայել Վարան («Ռեալ»):

Կիսապաշտպաններ (15)` Տյագո Ալկանտարա («Բավարիա»), Խաբի Ալոնսոն («Բավարիա»), Տյագո Ալկանտարա («Բավարիա»), Սերխիո Բուսկետս («Բարսելոնա»), Էդեն Ազար («Չելսի»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Թոնի Կրոս («Ռեալ»), Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Իվան Ռակիտիչ («Բարսելոնա»), Անդրեա Պիրլո («Նյու Յորք Սիթի»), Պոլ Պոգբա («Յուվենտուս»), Խամես Ռոդրիգես («Ռեալ»), Արտուրո Վիդալ («Բավարիա»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Յայա Տուրե («Մանչեսթեր Սիթի»), Մարկո Վերատի («ՊՍԺ»):

Հարձակվողներ (15)` Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Գարեթ Բեյլ («Ռեալ»), Կարիմ Բենզեմա («Ռեալ»), Դուգլաս Կոստա («Բավարիա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Զլատան Իբրահիմովիչ («ՊՍԺ»), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Թոմաս Մյուլլեր («Բավարիա»), Նեյմար («Բարսելոնա»), Արյեն Ռոբեն («Բավարիա»), Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ»), Լուիս Սուարես («Բարսելոնա»), Ալեքսիս Սանչես («Արսենալ»), Կարլոս Տևես («Բոկա Խունիորս»):

Նախորդ հոդվածը‘Լուիս Էնրիկեն՝ տարվա լավագույն մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյան. «Ես և գործակալս պատրաստ ենք բանակցել «Բորուսսիայի» հետ»’