‘ՖԻՖԱ նախագահի ընտրությունում եվրոպական ֆեդերացիաները կաջակցեն Ինֆանտինոյին’

1044

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի արտահերթ ընտրությունում եվրոպական երկրների ֆուտբոլային ֆեդերացիաները կաջակցեն ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոյին, որը նախագահի թեկնածու է: Որոշումն ընդունվել է ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը:

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությանը պետք է մասնակցեր ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, սակայն նա կոռուպցիոն սկանդալի պատճառով ութ տարով հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից: Եթե բողոքարկման գործընթացից հետո Պլատինին չարդարացվի, կնշանակվի ՈւԵՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրություն:

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունը տեղի կունենա փետրվարի 26-ին Ցյուրիխում: Ինֆանտինոյից բացի, թեկնածուներն են Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ, շեյխ Սալման Իբրահիմ Ալ Խալիֆան, Հորդանանի արքայազն, ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ալի Ալ Հուսեյնը, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերմո Շամպանը եւ Հարավային Աֆրիկայի բնակարանային շինարարության նախկին նախարար, Նելսոն Մանդելայի զինակից Տոկիո Սեկսվալեն:

Նախորդ հոդվածը‘Հայկ Կյուրեղյանը դադարեցրել է հացադուլը’
Հաջորդ հոդվածը‘Նոյերը չի բացառում «Բավարիայից» հեռանալու տարբերակը’