‘ՖԻՖԱ-ն Արգենտինայի ֆուտբոլի ընկերակցությանը տուգանել է 247 հազար եվրոյով ‘

1075

ՖԻՖԱ-ն Արգենտինայի ֆուտբոլի ընկերակցությանը տուգանել է  247 հազար եվրոյով, այն բանի համար, որ այդ երկրի ազգային հավաքականը խախտել է մինչև խաղը մամուլի ներկայացուցիչների հետ շփման կանոնակարգը: 

Բանն այն է, որ նախախաղային մամուլի ասուլիսներին ներկայացել է միայն հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան, այն դեպքում, երբ նրա հետ պարտադիր մամուլի ասուլիսներին պետք է ներկա լինի նաև նվազագույնը մեկ խաղացող:  

Այսպես եղել է 4 անգամ՝ երեք խմբային փուլերի հանդիպումների և  Նիդեռլանդների հավաքականի հետ  կիսաեզրափակիչ խաղի ժամանակ: 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության հայտարարությունը Քարվաճառի մոտ անհետացած երիտասարդի մասին’
Հաջորդ հոդվածը‘Սոչիում Դմիտրի Մեդեդևը ընդունել է Հովիկ Աբրահամյանին’