‘ՖԻՖԱ-ն գործ է հարուցել գերմանացի ֆուտբոլային պաշտոնյաների նկատմամբ’

1098

ՖԻՖԱ-ի էթիկայի հարցերով կոմիտեի պաշտոնական հետաքննությունը վերաբերում է Գերմանական ֆուտբոլային միության 5 նախկին ղեկավարներին, որոնց թվում է «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը:

Գործը հարուցվել է կապված ԱԱ-2006-ի տանտեր-երկրի իրավունքի ձեռքբերման հետ: ՖԻՖԱ-ն կասկածում է պաշտոնյաներին առաջնության տանտեր-երկրի ընտրություններում ձայներ գնելու մեջ: Մեղադրական հոդվածներն են կաշառակերությունը եւ կոռուպցիան:

Ավելի վաղ Գերմանական ֆուտբոլային միության անկախ հանձնաժողովը ոչ մի ապացույց չէր գտել, թե Գերմանիան անազնիվ է ստացել ԱԱ-2006-ն ընդունելու իրավունքը՝ կաշառելով ՖԻՖԱ-ի գործկոմի անդամներին:

Նախորդ հոդվածը‘Սուարես. «Ես կվազեմ, ճնշում կգործադրեմ ու կվիճեմ, բայց՝ կզսպեմ ինձ»’
Հաջորդ հոդվածը‘Հոջսոնը Եվրո-2016-ի մասնակից թիմերի մարզիչներից ամենաբարձր վարձատրվողն է’