‘ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Սուարեսի դեմ’

904

ՖԻՖԱ—ն  պաշտոնապես հաստատել է, որ կարգապահական գործ  հարուցել Ուրուգվայի  հարձակվող Լուիս Սուրաեսի դեմ, ով երեկ տեղի ունեցած Իտալիա-Ուրուգվայ հանդիպման ժամանակ կծել էր իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը:
Ինչպես հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը, ՖԻՖԱ-ն պատասխանատվություն է կրում տեղի ունեցող այն  խախտումների համար, որոնք ավելի վաղ պաշտոնական անձանց կողմից չեն նկատվել: Ուրուգվայի ֆուտբոլի ընկերակցությունը պետք է փաստաթղթեր ներկայացնի՝  հետագա քննությունը շարունակելու համար:

Հիշեցնենք, որ վերնշյալ խաղում Ուրուգվայը հաղթել է Իտալիային և դուրս է եկել  1/8-րդ եզրփակիչ:

Նախորդ հոդվածը‘«Արմավիա»-ի ինքնաթիռը վաճառվում է 700 մլն դրամով. Ա1+’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան Ռուսաստանին սպառնում է ԵՄ-ի նոր պատժամիջոցներով ‘