‘ՖԻՖԱ-ն կարող է թույլատրել լրացուցիչ ժամանակում կատարել չորրորդ փոխարինումը’

746

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) փետրվարի 28-ին կայանալիք համաժողովի ժամանակ քննարկելու է լրացուցիչ ժամանակում չորրորդ փոխարինում կատարելու հարցը: Այս մասին տեղեկանում ենք կառույցի պաշտոնական կայքից:

Չի բացառվում նաև, որ փոփոխություն կրի «վերջին հույսի խախտման» համար տրվող եռակի պատիժը: Գործող կանոններով վերջին հույսի խախտում կատարելիս նշանակվում է 11 մետրանոց հարված, ֆուտբոլիստը ստանում է կարմիր քարտ և որակազրկվում է:

Ֆուտբոլային մրցաշարարի ճնշող մեծամասնություններում թույլատվրում է կատարել առավելագույնը երեք փոխարինում, սակայն օրինակ Ռուսաստանի առաջին դիվիզիոնում թույլատրվում է մինչև չորս փոխարինում, իսկ երրորդ դիվիզիոնում` մինչև հինգ:

Նախորդ հոդվածը‘Առողջապահության նախարարի վարորդը ոչ սթափ վիճակում վայելում էր ազատությունը’
Հաջորդ հոդվածը‘ՄԽ համանախագահները պատրաստվում են բանակցություններ սկսել «բոլոր կողմերի հետ»’