‘ՖԻՖԱ-ն կուսումնասիրի ԱԱ-2006-ի տանտեր-երկրի ընտրությունները’

1322

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան կուսումնասիրի Գերմանական ֆուտբոլային միության զեկույցը՝ կապված ԱԱ-2006-ի տանտեր երկրի ընտրություններում ձայները գնելու հետ:

Ուրբաթ օրը Միությունը հրապարակեց մի զեկույց, որտեղ ասվում է, թե գերմանական հայտային կոմիտեի կողմից ձայների գնելու ակնհայտ ապացույցներ չկան: Նշվում է, որ հետաքննության ժամանակ ՖԻՖԱ-ն համագործակցել է Միության հետ:

«ՖԻՖԱ-ն ողջունում է Գերմանական ֆուտբոլային միության զեկույցը: ՖԻՖԱ-ն մտադիր է այն մանրամասն ուսումնասիրել եւ հաշվի առնել իր ներքին հետաքննության ընթացքում: ՖԻՖԱ-ն համագործակցել է Միության հետ՝ փոխարենը ստացել է մի քանի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ կլինեն կազմակերպության ներքին հետաքննության համար: Այդուհանդերձ՝  շատ հարցեր դեռ մնում են անպատասխան: ՖԻՖԱ-ի հետաքննությունը բարդացվեց նրանով, որ առանցքային վկաները պատրաստ չէին պատասխանել հարցերին, կամ էլ ներկայացնել փաստաթղթեր»

Նախորդ հոդվածը‘Գոլազուրկ ոչ-ոքի «Բավարիա» – «Բորուսիա Դորտմունդ» մրցավեճում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Հաճելի է աշխատել երիտասարդ ֆուտբոլիստների հետ»’