‘ՖԻՖԱ-ն հաստատել է՝ ԱԱ-ի անցկացման համար կաշառք է վերցվել’

1299

ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ կազմակերպության 41 անդամներ կաշառք են ստացել Աշխարհի 1998 և 2010 թվականների առաջնությունների անցկացման վայրի ընտրության ժամանակ։

Կազմակերպությունը ԱՄՆ է ուղարկել 21 էջից կազմված փաստաթուղթ, որը հաստատում է կաշառքի փաստը։ ԱՄՆ-ում է անցկացվում ՖԻՖԱ-ի շուրջ բարձրացած կոռուպցիոն սկանդալի գործով հետաքննությունը։ Ինչպես հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, այդ կաշառքները կազմակերպությանը մի քանի տասնյակ միլիոն դոլարի վնաս են հասցրել։

Հիշեցնենք, որ 1998 թվականի Մունդիալը հյուրընկալել էր Ֆրանսիան, իսկ 2010-ինը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը։

Նախորդ հոդվածը‘Պոչետինո. «Պետք է ցույց տանք՝ Դորտմունդում կրած պարտությունը պատահականություն էր»’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» կողմ է եվրոպական Սուպերգավաթի գաղափարին’