‘ՖԻՖԱ-ն հետաքննում է «Ռեալի» տրանսֆերները’

767

ՖԻՖԱ-ն սկսել է հետաքննել Մադրիդի «Ռեալի» կատարած տրանսֆերային գործարքները: Այս մասին հաղորդում է Sport-ը։

Աղբյուրի հաղորդած տեղեկություններով՝ հետաքննության նպատակը «Արքայական ակումբի» կողմից ձեռք բերված անչափահաս ֆուտբոլիստների պայմանագրերի և տրանսֆերային գործարքների մանրամասների հստակեցումն է։ Այդ ենթատեքստում ՖԻՖԱ-ն արդեն կապվել է մոտ երկու տասնյակ ակումբների հետ, որոնք Մադրիդի հետ համագործակցության պայմանավորվածություն ունեն։

Պետք է նշել, որ ՖԻՖԱ-ի գործողությունները հարուցել են «Ռեալի» ղեկավարության անհանգստությունը։ «Արքայական ակումբի» ներկայացուցիչները արտահերթ կարգով կապ են հաստատել այդ ակումբների հետ և խնդրել նրանց պաշտոնական հայտարարություն չանել առանց «Ռեալի» հետ համաձայնեցնելու։

Նախորդ հոդվածը‘Ֆերնանդո Մորիենտեսը կրկին ֆուտբոլ կխաղա’
Հաջորդ հոդվածը‘Յայա Տուրե. «Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի, յուրաքանչյուրն ունի ասելիք, և թերթը նույնպես ասելիք ունի, բայց երբեմն դա բարկացնում է մարդկանց»’