‘ՖԻՖԱ-ն հրապարակել է այն առարկանների անունները, որոնք չեն թույլատրվում մարզադաշտերում’

996

 ՖԻՖԱ-ն հրապարակել է այն առարկաների ցուցակը, որոնք  չի թույլատրվում оգտագործել մարզադաշտերում: Հանդիսատեսը չի կարող  իր հետ մարզադաշտ տանել հրավառության նյութեր,երաժշտական գործիքներ, մեծ ծավալով պայուսակներ, հովանոցներ, տնային նախուտեստներ և ցանկացած հեղուկներ: Արգելվում են նաև փուչիկներ և այլ մեծ չափսերի առարկաներ: Խոսքը 25 ամ երկարություն և բարձրություն ունեցող իրերի մասին է, որոնք չեն կարող տեղավորվել նստարանի վրա: Պլակատների և բաներների չափսը չպետք է գերազանցի 2 մետրը: Արգելանքի տակ են հայտնվել նաև  տարբեր  փոշենյութեր (ալյուր և այլն), աստիճաններ, աթոռներ, վուվուզելներ, կենդանիներ, ինչպես նաև ձայն  և ծուխ հանող տարբեր սարքավորումներ: 

Ինչպես ընդգծում են բրազիլացի լրագրողները, ՖԻՖԱ-ն իրավունք ունի արգելելու, որպեսզի  մարզադաշտ բերեն ցանկացած առարկա, որը  վտանգ է ներկայացնում հասարակության համար կամ էլ վնաս է հասցնում  նրա վարկանիշին: Մնում է միայն , որ անվտանգության պահապանները գործնականում ճիշտ կարողանան գնահատել երկրպագուների անձնական իրերը և արգելված առարկաները չհայտնվեն մարզադաշտում:

Նախորդ հոդվածը‘Հունիսի 18-ին կառավարությունը առաջարկել է ԱԺ արտահերթ նիստ անցկացնել’
Հաջորդ հոդվածը‘Համաձայն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի՝ Բրազիլիան և Խորվաթիան խաղացել են ոչ-ոքի՝ 2:2’