‘ՖԻՖԱ-ն հրապարակել է փաստաթուղթը, որտեղ Պանդեւը քվեարկել է Դել Բոսկեի օգտին. Ֆոտո’

866

ՖԻՖԱ-ն հրապարակել է փաստաթուղթը, որտեղ «Նապոլիի» հարձակվող Գորան Պանդեւը Իսպանիայի հավաքականի մարզիչ Վիսենտե Դել Բոսկեին նշել է որպես 2012 թվականի լավագույն մարզիչ:

Փաստաթղթի վրա նշված է 29-ամյա ֆուտբոլիստի ստորագրությունը, ինչպես նաեւ մարզիչները, որոնց օգտին քվեարկել է Մակեդոնիայի հավաքականի ավագը: Առաջին տեղում Պանդեւը նշել է Դել Բոսկեին, երկրորդ տեղում՝ Ռոբերտո Մանչինիին («Մանչեսթեր Սիթի»), երրորդում՝ Յուրգեն Կլոպին («Բորուսիա», Դորտմունդ):

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պանդեւը հայտարարել էր, թե իր ձայնը տվել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, որն էլ՝ իր հերթին, հայտարարել էր, թե քվեարկության արդյունքները կեղծվել են:

\"\"

Նախորդ հոդվածը‘Կրակոց Ազգային Ժողովի մոտ. Դանակով զինված անձը փորձել է ներխուժել խորհրդարան ‘
Հաջորդ հոդվածը‘Ս.Սարգսյանի ընտանիքը Որոտանի ՀԷԿ-ը ձեռք է բերելու օֆֆշորում գրանցված ընկերության միջոցով ‘