ՖԻՖԱ-ն հրապարակել է 2021-ին տրանսֆերների վրա ամենաշատը ծախսած երկրների անունները

590

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) պաշտոնական կայքում հրապարակված զեկույցի համաձայն՝ նոր տրանսֆերների վրա ամենաշատ գումարը ծախսել են անգլիական ակումբները՝ 1,386 մլրդ դոլար։

Երկրորդ հորիզոնականում Իտալիան է (667,7 մլն), եռյակը եզրափակել է Ֆրանսիան (511,8 մլն)։ Լավագույն տասնյակում են նաև Գերմանիան (451,9 մլն), Իսպանիան (347,8 մլն), Բելգիան (179,9 մլն), ԱՄՆ-ն (159,9 մլն), Թուրքիան (107,2 մլն) և Պորտուգալիան (100 մլն):

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատը վաստակել են Անգլիայի ակումբները (548,8 մլն դոլար), Ֆրանսիան երկրորդն է (543,3 մլն), Իտալիան (540,4 մլն)՝ երրորդը։

ՖԻՖԱ-ն նաև հայտնել է, որ տղամարդկանց պրոֆեսիոնալ ֆուտբոլում միջազգային տրանսֆերների ընդհանուր թիվը, 2020 թվականի համեմատ, աճել է 5,1%-ով և վերադարձել նախահամաճարակային մակարդակին։ Անցյալ տարի 185 երկրի 4544 ակումբի միջև եղել է 18068 տրանսֆեր:

Նախորդ հոդվածըՀաբիբ Նուրմագոմեդովը վարակվել է կորոնավիրուսով
Հաջորդ հոդվածըՅուրա Մովսիսյանը հայ պատանի ֆուտբոլիստներին մարզական հավաքի է հրավիրում ԱՄՆ