‘
ՖԻՖԱ-ն մեկ ամիս ժամանակ է տվել Մադրիդի «Ռեալին» անօրինական տրանսֆերներ չկատարելու փաստն ապացուցելու համար, հայտնում է Daily Mail-ը:
Կազմակերպությունը նախորդ ամիսների ընթացքում հետախուզություն է անցկացրել մադրիդյան ակումբում և խոսքը վենեսուելացի երկու պատանի ֆուտբոլիստների մասին է: 12-ամյա Մանուել Գոդոյը և Ֆերնանդո Մասիասը 2012-ին փորձաշրջան են անցել «Ռեալում» և ակումբը պայմանագիր էր կնքել նրանց հետ:
Եթե «Ռեալը» չկարողանա ապացուցել, որ պայմանագիր չի կնքել այդ ֆուտբոլիստների հետ, ապա կզրկվի տրանսֆերներ իրականացնելու հնարավորությունից:
Հիշեցնենք, որ նույն մեղադրանքով ՖԻՖԱ-ն կատալոնական «Բարսելոնային» զրկել է երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում ֆուտբոլիստներ ձեռք բերելու հնարավորությունից:
‘