‘ՖԻՖԱ-ն մերժել է «Բարսայի» բողոքը տրանսֆերային արգելքի վերաբերյալ’

1053

ՖԻՖԱ-ն մերժել է իսպանական «Բարսելոնայի» դիմումը, որով կատալանցիները փորձում էին բողոքարկել ակումբի դեմ կայացրած` երկու տրանսֆերային սեզոնների ընթացքում ֆուտբոլիստներ գնելու արգելքը:

Նոր խաղացողներ ձեռք բերելու արգելքը կգործի ողջ 2015-ի ընթացքում: Ապրիլին «Բարսելոնին» մեղավոր են ճանաչել անչափահաս ֆուտոբլիստների գրանցման կանոնակարգը խախտելու մեջ:

Քանի որ ակումբը բողոքարկել է այս վճիռը, արգելքը չի տարածվել ընթացիկ տրանսֆերային պատուհանի վրա, ինչը թուլյ է տվել Բարսային ձեռք բերել ուրուգվայցի Լուիս Սուարեսին:
 

Նախորդ հոդվածը‘Օգոստոսի 20-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 407.93 դրամ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Չեբուրաշկայի ծննդյան օրն է (տեսանյութ)’