‘ՖԻՖԱ-ն մերժել է Բլատերի և Պլատինիի բողոքարկումը’

803

ՖԻՖԱ-ի բողոքարկման հարցերով զբաղվող հանձնաժողովը որոշում է ընդունել մերժել կազմակերպության նախագահ Յոզեֆ Բլատերի և ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի բողոքարկումը՝ կապված վերջիններիս՝ 90 օրով ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից զրկվելու որոշման հետ։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Այսպիսով, ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի՝ Պլատինիին և Բլատերին 90 օրով ֆուտբոլային գործունեությունից մեկուսացման վերաբերյալ որոշումը մնում է ուժի մեջ։ Երկու պաշտոնյաներն էլ ազատված են իրենց պարտականություններից՝ կապված կոռուպցիոն սկանդալի մեջ ընդգրկված լինելու հետ։

ՖԻՖԱ-ի նոր նախագահին կընտրեն 2016 թ. փետրվարի 26-ին։ Պլատինին կկարողանա մասնակցել ընտրությանը միայն այն դեպքում, եթե այդ ժամանակ իրավունք ստացած լինի ֆուտբոլային գործունեություն ծավալելու։

Նախորդ հոդվածը‘Խաղից առաջ՝ լռության րոպեի ժամանակ, թուրք ֆանատներն «Ալլահ Աքբար» են վանկարկել ‘
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է՝ ով է սպասարկելու Կլասիկոն’