‘ՖԻՖԱ-ն մերժել է Չելսիի՝ տրանսֆերային արգելքի բողոքարկումը’

930

ՖԻՖԱ-ն մերժել է Լոնդոնի «Չելսիի»՝ տրանսֆերային արգելքի բողոքարկումը:

Անգլիական ակումբը չի կարողանա մինչև 2020 թվականի հունվարը նոր ֆուտբոլիստներ գնել՝ անչափահաս խաղացողների տրանսֆերների և գրանցումների հետ կապված խախտումների պատճառով:Արգելքը չի գործի ակումբի կանանց թիմերի, ինչպես նաև ֆուտզալի թիմի նկատմամբ:

Լոնդոնցիները կարող են նաև վաճառել իրենց ֆուտբոլիստներին:

Բացի այս, ՖԻՖԱ-ն ուժի մեջ է թողել «Չելսիի» տուգանքի չափը, որը կազմում է 600 հազար ֆրանկ:

Լոնդոնցիները հնարավորություն ունեն բողոքարկելու ՖԻՖԱ-ի որոշումը Սպորտային արբիտրաժային դատարանում (CAS):

Նախորդ հոդվածը‘Ռոբենը կարիերան շարունակելու նոր տարբերակներ ունի’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Մարգարյանը վախենում է, որ ՀՅԴ նախընտրական ծրագիրը իրականություն կդառնա՞’