‘ՖԻՖԱ-ն ուղղումներ է մտցրել գոլերը որոշող տեխնոլոգիայի աշխատանքում’

916

 

Աշխարհի առաջնության կազմակերպիչներն ու ՖԻՖԱ-ն պետք է փոխեն գոլերը որոշող տեխնոլոգիայի աշխատանքը: Այս որոշումն ընդունվել է Ֆրանսիա-Հոնդուրաս խաղի այն միջադեպից հետո, երբ Քարիմ Բենզեմայի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, ապա Նոել Վալյադարեսի մոտից գլորվեց և հատեց դարպասային գիծը:  Այս դրվագի ընթացքում ցուցատախտակի վրա գրվեց «գոլ չկա», իսկ հետո՝«գոլ»: Այս փաստը խառնաշփոթ առաջացրեց երկրպագուների և ֆուտբոլային մեկնաբանների մեջ, ինչպես նաև չարություն ու հուզմունք՝ Հոնդուրասի ֆուտբոլիստների մեջ: ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը հաստատեց, որ բոլոր տեխնոլոգիաները ճիշտ են աշխատել, իսկ խաղի ընթացքին հետևող մեկնաբանները հեռուստատեսային հեռարձակումից այդ յուրահատուկ դրվագի մասին ստացել են միայն մասնակի տեղեկատվություն:

ՖԻՖԱ-ի որոշմամբ՝ այսուհետ կփոխվեն  տեսաէկրանների վրա պատկերի անիմացիոն ցուցադրման սկզբունքնները.  դարպասը գրավելու կամ գոլի բացակայության մասին տեղեկատվությունը կհայտնվի այս կամ այն դրվագի «կենդանի» գնահատականից մի փոքր ավելի ուշ:

Նախորդ հոդվածը‘Մարտի 1, ընտրակեղծիքներ, քաղբանտարկյալների հարց. Կոնգրեսի ներկայացուցիչների հանդիպումը համազեկուցողների հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը պահանջում է Հայաստանին հանել ՆԱՏՕ-ի ԽՎ-ից’