‘ՖԻՖԱ-ն ունի նոր հովանավոր’

1011

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ութ տարվա պայմանագիր է կնքել էլեկտրամեքենաների չինական արտադրող Alibaba E-Auto ընկերության հետ, հաղորդում էAP-ն:

2013-ին ռուսական «Գազպրոմի» հետ կնքած պայմանագրից հետո սա ՖԻՖԱ-ի առաջին նոր հովանավորն է: «Գազպրոմը» կլինի 2018-ին Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության հովանավորը:

ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալից հետո Coca-Cola-ն, McDonald’s-ը, Visa-ն ու Budweiser-ը սպառնացել էին խզել պայմանագրերը: 2018թ. աշխարհի առաջնության 34  հովանավորչական դիրքերից դեռ ազատ են 27-ը, իսկ 2022թ. աշխարհի առաջնության 34 դիրքերից՝ 28-ը:

Alibaba E-Auto-ի գովազդը կտեղադրվի արդեն դեկտեմբերի 10-ին Ճապոնիայում մեկնարկելիք աշխարհի ակումբային առաջնության ստադիոններում:

Նախորդ հոդվածը‘Անչելոտի. «Սպասում էի, որ Բենիտեսը «Ռեալում» խնդիրներ կունենա»’
Հաջորդ հոդվածը‘Championat.com. Երևում է ռուսական գիծը Մովսիսյանի կարիերայում մոտենում է ավարտին’