‘ՖԻՖԱ-ն չի պատժի Ռոբենին կեղծ արարքների համար’

957

Մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն չի քննի Արիեն Ռոբենի դաշտում կատարած սիմուլացիաները և չի պատժի ֆուտբոլիստին դրա համար:
Վերոնշյալի մասին պատմել է կազմակերպության մամուլի քարտուղար Դելիա Ֆիշերը: Չինովնիկի խոսքերով, ՖԻՖԱ-ի համապատասխան oրգանները չեն վերլուծել Արիեն Ռոբենը կեղծ է ընկել, թե ոչ: ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը նաև նշել է, որ սիմուլացիան բոլորովին էլ այն չէ, ինչ կցանկանային տեսնել երկրպագուները: Համենայնդեպս, մրցավարները հատուկ ուսուցում են անցնում, որպեսզի կարողանան ճանաչել և վերլուծել ֆուտբոլիստների համանման դերասանական վարպետության դեպքերը: Այսպիսի վարքը կպատժվի դեղին քարտով:
Ինչ վերաբերվում է ՖԻՖԱ-ի կոմետեին, ապա այնտեղ քննարկվում են միայն հանդիպումների ընթացքում տեղի ունեցած կանոնների լուրջ խախտումները, և ընդհարնապես, այստեղ ողջունում են արդար խաղի գաղափարները, այսինքն ազնվության սկզբունքների և էթիկական նորմերի պահպանումը:
Հիշեցնենք, որ Նիդեռլանդներ-Մեքսիկա խաղի ժամանակ Արիեն Ռոբենի ընկնելը միջազգային հանրությունում լուրջ քննարկումների առիթ է դարձել: Կրքերը բորբոքել է նաև, ինքը՝ Ռոբենը՝ խոստովանելով, որ հանդիպման ժամանակ եղել է մի պահ, երբ ինքը հատուկ իրեն գցել է խոտածածկի վրա:
Վերջին րոպեներին 11 մետրանոցի նշանակումը հоգուտ Նիդեռլանդների հավաքականի, նույնպես նման է Ռոբենի դերասանական վարպետության դրսևորման:.
Նշենք, որ այս աշխարհի առաջնությունում շատ անակնկալ ու սեսանցիոն իրադարձություններ տեղի ունեցան. «Աստղային» հավաքականների աղմկահարույց դուրս մնալը, ջախջախիչ հաշվով խաղային ելքերը և «ստվերային թիմերը». այս ամենը աշխարհը տեսավ Բրազիլիայի առաջնությունում:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Կկծի՞, թե չի կծի Սուարեսը Սերժիկ Սարգսյանին` սա՛ է խնդիրը’
Հաջորդ հոդվածը‘. Գերմանիայի ղեկավարը մշտապես իր երկրի հավաքականի կողքին է (լուսանկարային շարք)’