‘ՖԻՖԱ-ն պահանջում է Հունաստանից վերսկսել երկրի գավաթի խաղերը’

1016

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան պահանջել է Հունաստանից մինչև ապրիլի 15¬ը վերսկսել երկրի գավաթի խաղարկությունը՝ սպառնալով հունական թիմերին հեռացնել միջազգային մրցումներից։

Ավելի վաղ Հունաստանի իշխանությունները որոշել էին կասեցնել երկրի գավաթի խաղարկությունն այն բանից հետո, երբ ՊԱՕԿ¬ի և Օլիմպիակոսի միջև կիսաեզրափակիչ խաղն ընդհատվեց երկրպագուների հրահրած անկարգությունների պատճառով։ ՖԻՖԱ¬ն և ՈՒԵՖԱ¬ն մարտի կեսերին հունական իշխանություններից պահանջեցին մինչև ապրիլի մեկը վերսկսել մրցաշարը։

Հունաստանի սպորտի փոխնախարար Ստավրոս Կոնտոնիսը մարտի վերջին հայտարարեց, թե Գավաթի խաղարկությունը չեղյալ հայտարարելու հարցում չի կարողացել համաձայնության գալ ՖԻՖԱ¬ի և ՈՒԵՖԱ¬ի ներկայացուցիչների հետ, և մրցաշարի վերսկսման որոշումը չի ընդունվի մինչև ապրիլի 5¬ը, երբ Գերագույն դատարանը քննարկի Հունաստանի ֆուտբոլային ֆեդերացիայի բողոքարկումը մրցաշարը չեղյալ հայտարարելու վերաբերյալ։ Ավելի վաղ հունական կառավարությունը հրաժարվել էր վերանայել իր որոշումը հանդիպումները չեղյալ հայտարարելու մասին։

Օրենքի համաձայն այդպիսի միջադեպերի կապակցությամբ նախատեսված է մարզական մրցումների չեղյալ հայտարարումը։

Նախորդ հոդվածը‘Դիեգո Կոստան ուզում է հեռանալ «Չելսիից»’
Հաջորդ հոդվածը‘Սերխիո Ռամոսը կարող է զրկվել ավագի թևկապից’