‘ՖԻՖԱ-ն տուգանել է «Մանչեսթեր Սիթիին»’

593

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) տուգանել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» անչափահաս (մինչեւ 18 տարեկան) ֆուտբոլիստների տեղափոխությունների եւ գրանցման հետ կապված կանոնների խախտումների համար, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Սիթին» ստանձնել է պատասխանատվությունը եւ կվճարի 370 հազար շվեյցարական ֆրանկ տուգանք։

Սպասվում էր, որ այս խախտումների համար «Մանչեսթեր Սիթին» կզրկվի առաջիկա մեկ կամ երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ նոր խաղացողների գրանցելու իրավունքից։

Նախորդ հոդվածը‘Զելենսկու պատասխան քայլը՝ Դոնբասի բնակիչներին ռուսաստանյան անձնագրերի տրամադրմանը’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» հրաժարվել է Պոգբային գնելու մտքից’