ՖԻՖԱ-ն տուգանել է սերբերին ու խորվաթներին

255

ՖԻՖԱ-ն Սերբիայի և Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիաներին տուգանել է քաղաքական հայտարարությունների համար, հայտնում է AP-ն:

Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 21,300 դոլարով: Սերբերը տուգանվել են Բրազիլիայի դեմ Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղից (0-2) առաջ հանդերձարանում կախած դրոշի համար, որտեղ Կոսովոն պատկերված է Սերբիայի կազմում։

Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան 53 հազար դոլար տուգանվել է այն բանի համար, որ իրենց երկրպագուները վիրավորել և ծաղրել են սերբական արմատներ ունեցող Կանադայի հավաքականի դարպասապահ Միլան Բորյանին։

Հիշեցնենք, որ Սերբիայի հավաքականը չորրորդն տեղն էր զբաղեցրել իր խմբում և չէր շարունակել պայքարը Քաթար-2022-ում, իսկ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան հասել է քառորդ եզրափակիչ, որտեղ դեկտեմբերի 9-ին կմրցի Բրազիլիայի հավաքականի հետ:

Նախորդ հոդվածըԻնչո՞ւ է Չելսին ցանկանում ձեռք բերել Զախարյանին
Հաջորդ հոդվածըԻնֆանտինո․ Լավագույն խմբային փուլն էր ԱԱ-ների պատմության մեջ