‘ՖԻՖԱ-ն ցանկանում է պարտավորեցնել ազգային ասոցիացիաներին՝ հրապարակել տարեկան հաշվետվությունները’

1234

 

ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է մի հայտարարություն, որտեղ պարտավորեցնում է ազգային ասոցիացիաներին հրապարակել իրենց գործունեության տարեկան հաշվետվությունները: ՖԻՖԱ-ի գործունեության թափանցիկությունը մեծացնելու համար հետագա միջոցառումները կքննարկվեն կազմակերպության առաջիկա գործկոմի նիստում:

«ՖԻՖԱ-ն բարեփոխումների ուղու կողմնակից է, ինչպես նաեւ ցանկանում է հստակության, թափանցիկության եւ կազմակերպության ճիշտ ղեկավարման լավագույն ստանդարտները հաստատել: ՖԻՖԱ-ն նաեւ պարտադրում է ազգային ասոցիացիաներին աշխատել այդ ուղղությամբ»:

Ազգային ասոցիացիաների ֆինանսական հստակության եւ մենեջմենտի բարելավման լրացուցիչ միջոցառումները կքննարկվեն դեկտեմբերի 2-3ին՝ ՖԻՖԱ-ի գործկոմի նիստում, ազգային ասոցիացիաները կպարտավորվեն հրապարակել իրենց գործունեության տարեկան հաշվետվությունները:

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայում բռնել են երկրպագուի, ով փորձում էր պայթուցիկ մտցնել մարզադաշտ’
Հաջորդ հոդվածը‘Բուֆոն. «Իմ դարաշրջանի լավագույն դարպասապահը Կասիլյասն է»’