‘ՖԻՖԱ-ն օրենքի ուժով կստիպի բոլոր հավակնորդներին ներկա գտնվել մրցանակաբաշխությանը’

1001

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն դժգոհ է մնացել այն բանից, որ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին ներկա չեն գտնվել «FIFA The Best» մրցանակաբաշխությանը:

Ինչպես տեղեկացնում է AS-ը, Ինֆանտինոն իրավաբանների միջոցով փորձում է նոր կանոններ սահմանել, որոնցով կարգելվի հավակնորդներին մրցանակաբաշխությունից բացակայել:

Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը հայտնվել էր տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եռյակում, ինչպես նաև Մեսսիի հետ տեղ էր զբաղեցրել խորհրդանշական հավաքականում:

Նախորդ հոդվածը‘ԱԺ Քննիչ հանձնաժողովը կքննի գազի եւ լույսի սակագները’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլուհիներն ընդդեմ «բրազիլական Թրամփի»’