‘ՖԻՖԱ-ն 13 տարում առաջին անգամ ունի ֆինանսական կորուստներ’

1197

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) 2015 թվականին ունեցել է 122 միլիոն դոլարի կորուստ, հաղորդում էGoal.com-ը: Անցած տարի կազմակերպությունն ունեցել է 1,152 միլիարդ դոլարի եկամուտ, իսկ ծախսը կազմել է 1,274 միլիարդ դոլար:

Կորուստների պատճառը կոռուպցիոն սկանդալներն են, որոնք առնչվել են ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին եւ նախկին նախագահ Զեպ Բլատերին: Իրավաբանական ծախսերը կազմել են 61,5 միլիոն դոլար:

Այդ ամենի հետեւանքով, մի քանի հովանավորներ դադարեցրել են համագործակցությունը ՖԻՖԱ-ի հետ:

Նախորդ անգամ ՖԻՖԱ-ն տարին առանց շահույթի փակել էր 2002 թվականին:

Նախորդ հոդվածը‘Պորտուի նախագահը հերքում է Կասիլյասի մասին իրեն վերագրվող խոսքերը’
Հաջորդ հոդվածը‘Վարդին ու Քեյնը հրավիրվել են Անգլիայի հավաքական’