‘ՖԻՖԱ-ն 14 տարում առաջին անգամ ունի ֆինանսական կորուստներ’

733

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի եկամուտներն այնքան են նվազել, որ 14 տարում առաջին անգամ կազմակերպությունը ունի ֆինանսական կորուստներ: Այդ մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի մարկետինգային տնօրեն Թիերի Վեյլը:

Կոռուպցիոն սկանդալների պատճառով 2014թ. աշխարհի առաջնությունից հետո ՖԻՖԱ-ն չի ունեցել ոչ մի նոր հովանավոր: Մի շարք հզոր ընկերություններ խզել են պայմանագրերը ՖԻՖԱ-ի հետ: 34 հնարավոր հովանավորների տեղերից 27-ն ազատ են, հաղորդում է Sky Sports- ը:

Թիերի Վեյլը կարծում է, որ նոր նախագահի ընտրությունից հետո էլ բարդ կլինի ներգրավել հովանավորների, մինչեւ չիրականացվի բարեփոխումների ամբողջական ծրագիր եւ չվերացվեն կոռուպցիոն ռիսկերը:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Ես հանճար չեմ»’
Հաջորդ հոդվածը‘Լրագրողներին հեռացրել էին այն տեղամասից, որտեղ պետք է քվեարկի Ս.Սարգսյանը ‘