‘ՖԻՖԱ-ում համոզված են՝ աշխարհի առաջնության համար նոր հովանավորներ կգտնեն’

904

ՖԻՖԱ-ում մեկնաբանել են երեք հովանավորների կորուստը: Առեւտրային տնօրեն Թիերի Վայլն այդ իրավիճակը սովորական է համարել: «Հովանավորների ռոտացիան տարածված պրակտիկա է մարզական ինդուստրիայում: Castrol-ի, Continental-ի եւ Johnson & Johnson-ի հետ պայմանագրերը մինչեւ 2014 թվականն էին: Մենք շատ ընկերությունների հետ ենք բանակցում, որոնք 3 կատեգորիաներով հարմար են որպես ՖԻՖԱ-ի գործընկերներ. ՖԻՖԱ-ի հովանավորներ, աշխարհի առաջնության հովանավորներ եւ տարածաշրջանային հովանավորներ: Մենք ակնկալում ենք, որ 2017-ի Կոնֆեդերացիաների գավաթի եւ ԱԱ-2018-ի նախօրյակին հովանավորների հետաքրքրությունը մեր նկատմամբ կաճի»:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանցի դիվերսանտը մտադիր է դիմել ԼՂՀ նախագահին՝ ներման խնդրանքով — «Արցախպրես»’
Հաջորդ հոդվածը‘Դատական սխալի պատճառով՝ 40 տարի ամերիկյան բանտում’