‘ՖԻՖԱ. Քաղաքական իրավիճակը չի խանգարի «Մունդիալ-2018»-ի անցկացմանը’

1065

Քաղաքական իրավիճակը Ռուսաստանում կայանալիք աշխարհի 2018 թվականի առաջնության շուրջ չի խանգարի մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանը: Այդ մասին հայտնել է ՖԻՖԱ-ի մրցաշարերի անցկացման բաժնի տնօրեն Կոլին Սմիթը:

«Չեմ կարծում, թե քաղաքական իրավիճակը կխանգարի աշխարհի առաջնության անցկացմանը: Մենք անում ենք հնարավորը: Այժմ մեր խնդիրն է ուսումնասիրել շինարարության ընթացքն ու ստուգել գծագրերի համապատասխանությունը տեղում կատարվող աշխատանքների հետ:

Մենք վստահ ենք, որ աշխատանքների կատարման ժամանակացույցը կպաշտպանվի, և դրանք կավարտվեն ճիշտ ժամանակին»,- «Р-Спорт»-ը մեջբերում է Սմիթի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Չավի. «Վերջնական նպատակս «Բարսելոնան» մարզելն է»’
Հաջորդ հոդվածը‘Վան Գալը հրաժարվել է աշխատանքի անցնել Հոլանդիայի հավաքականում’