‘«Ֆլամենգոյի» նախկին դարպասապահը դաժան սպանության համար դատապարտվել է 22 տարվա ազատազրկման’

869

Բրազիլական դատարանն այսօր «Ֆլամենգոյի» նախկին դարպասապահ եւ ավագ Բրունո Սոուզային դատապարտել է 22 տարվա ազատազրկման: Սոուզան մեղադրվում էր ավազակախումբ ստեղծելու եւ իր ընկերուհու՝ ֆոտոմոդել Էլիզա Սամուդիոյի դաժան սպանության մեջ՝ ալիմենտներից խուսափելու համար:

Դարպասապահի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը բողոքարկելու է վճիռը:

Մեղադրող կողմը նշել էր, որ Բրունոն կազմակերպել էր Էլիզա Սամուդիոյի առեւանգումն ու սպանություն ութ մարդու հետ միասին, որոնց թվում է եղել նաեւ Բրունոյի նախկին կինը՝ Դայանան, նրա մորաքրոջ տղան, ինչպես նաեւ ոստիկանության սպա Լուիս Սանթոսը:

Ըստ մեղադրական եզրակացության, «Ֆլամենգոյի» նախկին դարպասապահը սպանությունը կազմակերպել է այն բանից հետո, երբ Էլիզան խոստացել է դատարան դիմել՝ ապացուցելու համար, որ Բրունոն իր երեխայի հայրն է:

Նախորդ հոդվածը‘Ֆլեշմոբ Երեւանում. «Ամեն օր՝ Մարտի 8» (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Բաշար Ասադը սպառնացել է Ռեջեփ Էրդողանին’