‘Ֆլեշի Բարսեղը փորձում է ճնշել շինարարության դեմ պայքարողներին ‘

1559

iLur.am-ը շարունակում է ուշադիր հետևել Բյուզանդի 87/1 հասցեում Բարսեղ Բեգլարյանին (Ֆլեշ Բարսեղի) պատկանող բարձրահարկ շենքի շինարարության դեմ պայքարող քաղաքացիների պայքարին: Այսօր մեզ հետ զրույցում, շենքի շինարարության դեմ պայքարող ակտիվիստներից մեկը տեղեկացրեց, որ Բարսեղը Բեգլարյանը համատիրության միջոցով փորձում է ճնշումներ գործադրել շենքի շինարարությունը արգելող քաղաքացիների նկատմամբ: Ակտիվիստներին ինչ-որ պարտքեր են վերագրում, որոնք իբր թե պետք է մուծել համատիրությանը, իսկ այն քաղաքացիները, որոնք չեն պահպանել իրենց մուծումների անդորագրերը եւ չունեն դրանք հաստատող փաստաթղթեր՝ հայտնվել են անմխիթար վիճակում: Մեր զրուցակիցը մեզ նաև տեղեկացրեց, որ քաղաքապետարանի հետ ապօրինի շենքի կառուցման դեմ պայքարող քաղաքացիների հանդիպումները սառեցվել են քաղաքապետարանի կողմից, քաղաքապետարանում հրաժարվում են ընդունել շինարարությանը հարակից Ամիրյան 18, 18Ա, 20, 22, 24 շենքերի բնակիչներից ՝վարչապետի առաջարկով կազմված պատվիրակությանը:

Այս թեմային առավել մանրամասն կանդրադառնանք հաջորդ շաբաթվա ընթացքում:

Նախորդ հոդվածը‘«Բայերի» հարձակվողը ներողություն է խնդրում գոլ-ուրվականի համար (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ամբողջական տեսանյութը բացահայտում է Սյունիքում տեղի ունեցածի իրական պատկերը (տեսանայութ)’