‘Ֆլեշմոբը պատել է Լեհաստանը. Սոցցանցերում զանգվածաբար խնձոր են ուտում՝ ի հեճուկս Պուտինի (ֆոտոշարք)’

1150

Լեհաստանում սկսել են ակտիվորեն խնձոր ուտել՝ «ի հեճուկս» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի: «Խնձոր կեր՝ Պուտինի ջգրու» ակցիան սկսվել է այն բանից հետո, երբ Россельхознадзор-ն արգելեց Լեհաստանից խնձոր ներկրել Ռուսաստան:

Ակցիային արդեն միացել են լեհական առաջատար լրատվամիջոցների աշխատակազմերը, հայտնի քաղաքական գործիչներ, որոնք Facebook-ում և Twitter-ում տեղադրել են իրենց «խնձորով լուսանկարները»:

«Բիզնեսի զարկերակը» պարբերականի լրագրողը խնձոր է կերել Ռուսաստանի դեսպանատան մոտ և լուսանկարը տեղադրել համացանցում: Հենց  այս թերթն է սկսել «խնձորակերության» կամպանիան, որին միացել են հայտնի մարդիկ ևս: Օրինակ՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Ռոզա Թունը:

Լեհերը համոզված են, որ լեհական խնձորների արտահանումը Ռուսաստան ընդամենը Պուտինի յուրօրինակ արձագանքն է ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացմանը: Փորձագետները նաև արգելքը կապում են նրա հետ, որ լեհերն ակտիվորեն պաշտպանում են Ուկրաինային:

Ի դեպ, Լեհաստանում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցները նույնպես միացել են ակցիային: Փոխանցում է podrobnosti-ն:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը ավելացնում է իր վարկային պարտավորությունները ևս 37 մլն դոլարով’
Հաջորդ հոդվածը‘Ո՞ւր են գնացել Ֆրենկ Լեմպարդն ու Դավիդ Վիլյան. Այն ամենի, ինչ կարելի է իմանալ նյույորքյան ակումբի մասին’