‘Ֆլեշ-մոբ Հյուսիսայի պողոտայում` ընդդեմ կանանց նկատմամբ բռնության’

1493

Հայաստանում կանանց 60-70 տոկոսը ենթարկվում է բռնության: Սա կանանց իրավունքների համար պայքարող քաղաքացիական ակտիվիստների տվյալն է: Այսօր նրանք մասնակցեցին «One Billion Rising» շարժմանը, որի շրջանակներում պարեցին և բարձրաձայնեցին կանանց հանդեպ բռնության մասին. «Այդ բռնությունների հետևանքով բավական շատ դեպքեր են լինում ու հիմնականում մեծամասնությունը մահվան դեպքերով, հետագայում մենք նաև հետևում ենք, որ այդ բռնարարքները ենթարկվեն պատասխանատվության»,- Ա1+-ի փոխանցմամբ, նշեց ակտիվիստներից Մերի Բաղդասարյանը, իսկ մյուս ակտիվիստ Աննա Նիկողոսյանը շարունակեց. «Խնդիրը մեզ մոտ շատ լուրջ է և տարածված. կանայք չեն բարձրաձայնում և որոշում են լռել, միայն այսպիսի միջոցառումների արդյունքում է, որ որոշում են բարձրաձայնել»:

Մանրամասները

Նախորդ հոդվածը‘Քաղաքացիական ակցիա՝ ընդդեմ ոստիկանական ապօրինությունների (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նիկոյանը հուշում է` «կուտակայինից» ազատվելու համար հրաժարվեք ՀՀ քաղաքացիությունից’