‘Ֆլեշ-մոբ. Սուսերով պար՝ փողոցում (տեսանյութ)’

2450

Արամ Խաչատրյանի 110-ամյակի առթիվ Emporium.am-ը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ և Հայկական բարեգործական ընդհանուր միության օգնությամբ, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պուրակում կազմակերպել էր «Սուսերով պար»:

Նախաձեռնությանը մասնակցում էր ավելի քան 130 մարդ: Իրադարձության ականատեսը դարձան պատահական անցորդներ` այդ թվում զբոսաշրջիկներ: Սկզբում մարդիկ չէին հասկանում, թե ինչ է կատարվում, վախենում էին, զայրանում, նույնիսկ ոստիկանություն էին պատրաստվում զանգահարել:

Երիտասարդների՝ շատերին հանկարծակիի բերած վեճն իրականում բեմադրված էր: Սակայն շուտով թաքստոցից դուրս եկան ֆիլհարմոնիկի երաժիշտները, իսկ կողքի սրճարանից՝ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլախվոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Կատարվեց Սուսերով պարը՝ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան իր վարչապետին կդիմավորի բողոքի ցույցերով’
Հաջորդ հոդվածը‘Սեդա Մեսրոպյան. Շփերթ մտքեր կամ «Ավգյան ախոռները» մեր ուղեղներում են’