Ֆլիկ. Հպարտ եմ իմ թիմով

268

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է ԱԱ 2022-ի խմբային փուլի երկրորդ տուրում Իսպանիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին։

«Մեր թիմը պայքարեց մինչև վերջին րոպեն: Բայց մենք միայն առաջին քայլն ենք արել։

Թիմը մեծ հաջողությունների է հասել, ես հպարտ եմ դրանով։ Տղաները խաղադաշտ մտան՝ չխնայելով իրենց։ Եթե ​​պահպանենք այս թափը և ավելի շատ հավատանք ինքներս մեզ, ապա շատ բանի կկարողանանք հասնել»,- մարզչի խոսքն է մեջբերել Kicker-ը։

Իսպանիան 4 միավորով գլխավորում է E խումբը, որին հաջորդում են Ճապոնիան (3 միավոր), Կոստա Ռիկան (3) և Գերմանիան (1):

Եզրափակիչ տուրում իսպանացիները կխաղան ճապոնացիների հետ, Գերմանիայի հավաքականը կհանդիպի Կոստա Ռիկայի ընտրանու հետ։ Հանդիպումները կկայանան դեկտեմբերի 1-ին։

Նախորդ հոդվածըԹուրքիայի կառավարությունը քննարկում է Սիրիայի հյուսիսում նախատեսված գործողությունը
Հաջորդ հոդվածըԻնտերպոլը շուրջօրյա հետևում է իրավիճակին Մերձավոր Արևելքում