‘Ֆլորենտինո Պերեսը «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում է նշանակել Լյովին’

1072

 

Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հետաքրքրված է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի ծառայություններով,- հայտնում է Don Balon-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, Ռաֆայել Բենիտեսին «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելը ծայրահեղ որոշում էր Պերեսի կողմից: Նման որոշման իմաստը կայանում էր նրանում, որ որքան հնարավոր է շուտ ազատվեն Կառլո Անչելոտիից, ով նախորդ մրցաշրջանի ավարտին հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից:

Իրականում, Պերեսը հող էր նախապատրաստվում այդ պաշտոնում Լյովին նշանակելու համար: Նրա պայմանագիրը գերմանական ֆուտբոլային միության հետ ավարտվում է 2016 թվականի ամռանը: Եվ եթե Պերեսը համաձայնության գա Լյովի հետ, ապա Բենիտեսը ստիպված կլինի հրաժեշտ տալ իր պաշտոնին:

Նախորդ հոդվածը‘1-ին անգամ Կլասիկոների պատմության մեջ ընդամենը 1 իսպանացի կար «Ռեալի» մեկնարկային կազմում’
Հաջորդ հոդվածը‘«Յուվենտուս» – «Միլան» 1-0․ռոսոներիներին բարձրացան 6-րդ հորիզոնական(տեսանյութ)’