Ֆլորենտինո Պերես․ Իհարկե, Սուպերլիգան դեռ ողջ է

271

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հույս է հայտնել, որ Սուպերլիգան կյանքի կկոչվի։

«Իհարկե, Սուպերլիգան դեռ ողջ է։ Հենց հիմա Լյուքսեմբուրգի դատարանում կա գործ եւ շուտով կսկսվեն դատական լսումները։ Մենք կարծում ենք, որ Եվրամիության երկրների թիմերն իրավունք ունենք առանձին մրցաշար անցկացնել։ Հասկանում ենք, որ հիմա մենաշնորհը ՈւԵՖԱ-ինն է»,- Պերեսի խոսքը մեջբերում է Marca-ն։

Սուպերլիգայի հիմնադիրներից «Ռեալը», «Բարսելոնան» եւ «Յուվենտուսը» չենթարկվեցին ՈւԵՖԱ-ի պահանջներին եւ չհրաժարվեցին մրցաշարն անցկացնելու գաղափարից։ Այս ակումբներից բացի Սուպերլիգայի ստեղծման նախաձեռնությանը միացել էին անեւ Մադրիդի «Աթլետիկոն», Միլանի «Ինտերն» ու «Միլանը», անգլիական «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալը» եւ «Տոտենհեմը»։ Այս ակումբները ՈւԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի, ազգային լիգաների եւ ֆեդերացիաների ճնշումների պատճառով հրաժարվեցին գաղափարից։

Նախորդ հոդվածըԱնգլիայի Պրեմիեր լիգան կմեկնարկի օգոստոսի 5-ին
Հաջորդ հոդվածըՉավին «Բարսելոնայի» ղեկավարությունից պահանջել է ձեռք բերել «Չելսիի» խաղացողին