Ֆլորիդայի նահանգապետը հայտարարել է ԱՄՆ նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին

191

Ֆլորիդա նահանգի ղեկավար Ռոն Դեսանտիսը չորեքշաբթի հայտարարել է, որ կառաջադրվի 2024 թ․ ԱՄՆ նախագահի ընտրություններում։

«Ես կառաջադրվեմ, որպեսզի գլխավորեմ Ամերիկայի հզոր վերադարձը»,- գրել է նա Twitter-ում։

44-ամյա Ռոն Դեսանտիսը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը և պետական բարձր պաշտոնում առաջադրվելու համար կպայքարի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Ամերիկյան շատ լրատվամիջոցների կարծիքով՝ նահանգապետը հանրապետականների շրջանում ամերիկյան նախկին առաջնորդի հիմնական մրցակիցն է։

Հարցման արդյունքներով, որն ապրիլին անցկացրել է ամերիկյան NBC հեռուստաալիքը, փրայմերիզում Հանրապետական կուսակցության ընտրողների առնվազն 31 %-ը կպաշտպանի Դեսանտիսին։ Թրամփի օգտին հանդես է եկել հարցվածների 46 %-ը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀարավային Կորեայի նախագահը կարող է մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Հաջորդ հոդվածը«Բորուսիայի» մարզական տնօրեն․ Ռանոսը շատ հետաքրքիր եւ տաղանդավոր խաղացող է