‘Ֆլորիդա նահանգի բնակիչը մահճակալով հանդերձ մնացել է հողի տակ’

777

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Հիլսբորո շրջանի իշխանությունները վախենում են մոտենալ Բրենդոն քաղաքի բնակելի տներից մեկին, որի տակ ուրբաթ օրը սողանքի հետևանքով հսկայական ձագար է գոյացել ու ներս է քաշել տան բնակչին՝ մահճակալով հանդերձ, փոխանցում է Associated Press գործակալությունը:

 Ինչպես հաղորդել է CNN հեռուստաալիքը, 36-ամյա Ջեֆ Բուշի ննջասենյակի տակ հողի սողանքից առաջացել է 30 մետր շառավղով հսկայական ձագար, և ընդամենը մի քանի վայրկյանում Բուշը հայտնվել է գետնի տակ: Բուշի եղբայրը պատմել է, որ սկզբում գետնի տակից օգնության ճիչեր են լսել, իսկ հետո Ջեֆը դադարել է կյանքի նշաններ ցույց տալ: Տեղի հակահրդեհային ծառայության աշխատակիցների կարծիքով՝ ամենայն հավանականությամբ՝ Բուշը վախճանվել է:

Շրջանի ղեկավար Մայք Մերիլի խոսքերով՝ ոչ ոք չի համարձակվում մոտենալ տանը՝ վախենալով փլուզումից: Մասնագետների կարծիքով՝ շենքի հիմնահողը շատ փխրուն է, և նրա փլուզումը նոր զոհերի պատճառ կարող է դառնալ: Հարևան տների բնակիչները տարհանվել են, հաղորդում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘ԺՀՄԻԳ. տեղամասերում, որտեղ ավելի բարձր մասնակցություն է գրանցվել, ավելի շատ ձայն է ստացել Սերժ Սարգսյանը ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ. Սելիմի լեռնանցքը փակ է’