‘Ֆյոդոր Բոնդարչուկի գլխին «պեպլում են բերել»’

1386

Ոդիսևսի՝ Իթաքե կատարած ճանապարհորդության մասին ֆիլմը կնկարահանի Ֆյոդոր Բոնդարչուկը. ամերիկյան Warner Bros-ը վարձել է «Ստալինգրադի» ռեժիսորին ՝Հոմերոսի պոեմը էկրանավորելու համար, որով նա առաջին անգամ հանդես կգա Հոլիվուդում:

Կինոնկարը, ըստ մտահղացման՝ էպիկական և, հավանաբար՝ անտիկ տեքստի նկատմամբ բավական ազատ պատում է լինելու:

Անտիկ գլուխգործոցի վրա մի երկու հարյուր միլիոն վատնելու՝ կինոբոսերի ցանկությունը, ըստ երևույթին, բացատրվում է վերջին տարիներին հանդիսատեսի հետքրքրությամբ կեղծ պատմական պեպլումների (պատմական կամ աստվածաշնչյան թեմատիկայով ֆիլմեր) նկատմամբ: Միայն այս տարվա առաջին կեսին  թողարկվել են Փոլ Անդերսոնի ձախողված «Պոմպեյը» ($101,8 մլն հասույթ), ոչ պակաս անհաջող «Հերակլես. Առասպելի սկիզբը» ($61 մլն) և հունա-պարսկական «300 սպարտացիներ. Կայսրության ծաղկումը» աշխույժ կինոկոմիքսը ($331,1 մլն): Իսկ առջևում պարզապես «Հերակլես»-ն է՝ Դուայթ Ջոնսոնի մասնակցությամբ:

Բացի այդ՝ Warner Bros-ի ակտիվում է նաև տասը տարի առաջ Վոլֆգանգ Պետերսենի նկարահանած «Տրոյան»: Գերմանացի ռեժիսորը, հիշեցնենք, հոմերոսյան տեքստից իսպառ վերացրել էր այն ամենը, ինչ կապ ուներ աստվածային միջամտության հետ՝ ֆիլմը նկարահանելով որպես պատմական աղբյուր: Ֆիլմի վրա, որում գլխավոր դերակատարներն են Բրեդ Փիթը, Փիթեր Օ’Թուլը, Շոն Բինը և այլ համաշխարհային աստղեր, ստուդիան ծախսել էր $175 մլն, իսկ հասույթն ամբողջ աշխարհում կազմել է գրեթե կես միլիարդ դոլար:

Deadline-ի կարծիքով՝ Բոնդարչուկի ընտրությունը պայմանավորվել է մի քանի հանգամանքով. 1960 թ. Սերգեյ Բոնդարչուկն «Օսկարի» արժանացավ «Պատերազմ և խաղաղություն»-ն էկրանավորելու համար, և Բոնդարչուկ-որդին նույնպես ծանոթ է ամերիկացի հանդիսատեսին. անցյալ տարի նրա «Ստալինգրադը» մեծ հաջողություն ունեցավ՝ արժանանալով մի քանի հեղինակավոր մրցանակների և հավակնելով «Օսկարի»՝ «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը տուգանել է միձեռանի հեծանվորդին՝ ձեռքի արգելակ չունենալու համար’
Հաջորդ հոդվածը‘Ալ-Մալիկի. «Իսլամական խալիֆության» ստեղծումը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար’